Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
08.12.2020 | 00:26

...թե կլա­սիկ պատ­գա­մա­վոր Էդ­մոն Մա­րու­քյա­նը, որ միշտ եր­րորդ ճա­նա­պարհն է ընտ­րում, որ­պես­զի ով էլ լի­նի, ջրի ե­րե­սին մնա, հի­մա էլ ո­րո­շել է չպաշտ­պա­նել ընդ­դի­մու­թյան միաս­նա­կան թեկ­նա­ծուին և ինքն ի­րեն ա­ռա­ջադ­րել վար­չա­պե­տի թեկ­նա­ծու։

Գի­տակ­ցե­լով, որ վար­չա­պե­տի ընտ­րու­թյան հար­ցում շատ էա­կան է ՌԴ դիր­քո­րո­շու­մը, նա­խօ­րեին նա պե­ղել էր մի նա­մակ ուղղ­ված Փա­շի­նյա­նին, ո­րով նրան հոր­դո­րում էր դի­մել ՌԴ-ին։ Այս պա­հին նման նա­մակ ոչ մե­կին այլևս հե­տաքր­քիր չէ, պար­զա­պես Մա­րու­քյա­նը փոր­ձում է ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րին ցույց տալ, որ ինքն էլ կա­րող է նրանց հա­վակ­նորդ­նե­րի թվում լի­նել։ Ե­րեկ­վա թունդ արևմտա­մետն այ­սօր, ա­սում են, ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ լե­զու գտ­նե­լու, հան­դի­պե­լու տար­բեր փոր­ձեր է ա­նում։ Սա­կայն ռուս­նե­րը նրա մեր­կու­թյու­նը վա­ղուց են տե­սել, նրանց Նի­կոլ-2 պետք չէ։

Դիտվել է՝ 362085

Մեկնաբանություններ